Ինյեստան վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել International Champions cup  ընկերական մրցաշարի շրջանակում:

31-ամյա ֆուտբոլիստը ոտքը վնասել է առաջին խաղակեսի ընթացքում և փոխարինվել ընդմիջմանը:  Կատալոնական ակումբի  գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերով,  թիմի ավագը լուրջ վնասվածք չի ստացել: Սակայն այսօր իսպանացին պետք է լրացուցիչ բուժզննում անցնի:

Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի «Ռոմա»-ի հետ կայանալիք Գամպերի գավաթի հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 5-ին:




Լրահոս