Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կիևյան կամրջից մի կին սպառնում էր ցած նետվել: Նա պահանջում էր խոսել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Փորձեցինք Ոստիկանության լրատվականից ճշտել` հաջողվեց կնոջը խոսել Վլադիմիր Գասպարյանի հետ թե ոչ: Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ կինը խոսել է ոստիկանապետի հետ:
Լրատվականից այլ մանրամասներ այս պահի դրությամբ չհաղորդեցին: Նշենք, որ կինն իր հետ տարել էր իր մանկահասակ երեխաներին, ովքեր շատ էին վախեցել կատարվածից: