«Տնտեսական աճ է եղել». Վաչե Գաբրիելյանը տվյալներ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` 2015 թվականի առաջին 6 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշին, որն այս տարի կազմել է 4.2 տոկոս:

«Իհարկե, դա այն ցուցանիշը չէ, որը կլինի սեպտեմբերին, սակայն տնտեսության բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց»,- նշեց Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ արդյունաբերական ակտիվության ծավալն աճել է 9,1%-ով, իսկ տնտեսական ամենամեծ ակտիվությունը եղել է գյուղատնտեսության ոլորտում: Գաբրիելյանը  ընդգծեց, որ աճել է ամսական միջին աշխատավարձը, ինչը ևս նպաստել է տնտեսական ակտիվությանը:

Նա անդրադարձավ այն տեսակետին, որ տնտեսական աճ կա, բայց բնակչությունը դա չի տեսնում, և հայտարարեց, որ դրա երևալը կապված է մասնավոր տրանսֆերտների նվազման հետ. «Բնակչության որոշ հատվածի մոտ կա գնողականության նվազում, և դա անդրադառնում է մանրածախ առևտրի վրա» , – եզրափակեց նա:




Լրահոս