Անգլիական «Լիվերպուլ»-ն ամռանը 8 նորեկ ձեռք կբերի: Ակումբը շուրջ 100 մլն ֆունտ է ծախսել՝ թիմի կազմը հզորացնելու համար: Այս ամենից զատ նրանք ցանկություն ունեն ձեռք բերել նաև Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին:
Մարիո Գյոտցեի գործակալ Ֆոլկեր Շտրուտը հայտարարել էր, որ Գյոտցեն շատ դժգոհ է իր խաղից «Բավարիա»-ում:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլ»-ը վաղուց է հետևում Գյոտցեի խաղին: Ֆուտբոլիստը լիվերպուլյան ակումբի ուշադրության կենտրոնում է, իսկ նրա տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում: