Նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Քաղաքացիների բարձրացված հարցերն առավելապես բուժական բնույթի էին, մեկն էլ` ծառայողական: Ընդունելությանը մասնակցեց 13 քաղաքացի: Մանրամասն ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` Արմեն Մուրադյանը բարձրացված հարցերի լուծման համար տվեց հանձնարարականներ: Հարցերի մեծ մասը դրական լուծում ստացավ:
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին սրտացավ վերաբերմունքի և իրենց խնդիրների լուծման համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունը, համաձայն գործող կարգի, ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի: