ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջինն է գործարկել IP հեռուստատեսության, ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի և բջջային կապի ծառայությունները՝ մեկ փաթեթում
Ավելի քան 1 տարի շուկայում. օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա գործող՝ չորս ծառայություն ներառող «Քառյակ» փաթեթ
2014 թ. օգոստոսի 6-ը նշանավորվեց Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հեղափոխական նորարարությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ առաջին բջջային օպերատորը, որն սկսեց առաջարկել չորս ծառայություն ներառող փաթեթ. գերարագ անսահմանափակ ինտերնետ, գերարագ և հուսալի FTTH-ի վրա հիմնված IP հեռուստատեսություն, ինչպես նաև ֆիքսված IP և բջջային հեռախոսակապ:
Շուկայի լիովին նոր ոլորտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մուտքը բխում է ընկերության՝ Հայաստանում ծածկույթի ամենաընդարձակ ցանց ունենալու մրցակցային առավելությունից, ինչը թույլ է տալիս շուկայում ներկայացնել ծառայությունների՝ չորսը մեկում սկզբունքով գործող փաթեթ:
Մեկ փաթեթում չորս ծառայության ներառումը բաժանորդներին թույլ է տալիս բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով և տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ հուսալի մեկ աղբյուրից:
Ցանցը գործարկվել է «Վահագնի» թաղամասում՝ սակագնային պլանը հասանելի դարձնելով թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է առաջիկայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը: