Խորդի Ալբան կարող է մասնակցել «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան միացել է թիմի մարզումներին: Նա կարող է  մասնակցել Իսպանիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է Sport-ը:

Իսպանացին բաց էր թողել իր թիմի վերջին հանդիպումները վնասվածքի պատճառով, սակայն երեկ կարողացել է մարզվել առանց սահմանափակումների: Ընդհանուր խմբում Ալբայի հետ մարզվել է նաև Ադրիանոն, ով նույնպես վնասվածք ուներ:




Լրահոս