Armlur.am-ը արդեն անդրադարձել էր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախմանը, երբ ոստիկանը հարվածել էր տարեց ակտիվիստին:
Այսօր դեպքի առթիվ նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Պահանջում ենք անհապաղ պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած սրիկա ոստիկանին։ Հավաքվում ենք օգոստոսի 22-ին` ժամը 19։00-ին ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ (Նալբանդյան փ․ 130):