Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգշաբթի օրը հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին` պաղեստինյան անկլավից հրեական պետության տարածքի հրթիռակոծությանն ի պատասխան: Այս մասին այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչ Փիթեր Լերները:
«Ի պատասխան գիշերային հրթիռակոծության` Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող զենքի արտադրության գործարանին, որը տեղակայված է Գազայի հատվածում»,- նշել է Լերները:
Ւսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված առնվազն մեկ հրթիռ պայթել է Իսրայելի տարածքում:
Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: