ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները:

Արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքներ ու զորավարժություններ:

Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները: Նշվել է նաև, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են ինժեներական լայնածավալ աշխատանքներ, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորվել են մարտական հենակետերը, կառուցվել են նոր ճանապարհներ, թարմացվել զորամասերի ուսումնանյութական բազան, շահագործման են հանձնվել մի շարք նոր շինություններ, այդ թվում մեկ բնակելի շենք` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Անդրանիկ Մակարյանն ընդգծել է, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ու իրային ապահովման կազմակերպման հարցերը:

Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված խորհրդակցության ընթացքում հնչել են նաև մի շարք առաջարկություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ամփոփման ավարտին խորհրդակցության մասնակիցները քննարկել են ամառային ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված միջոցառումները և սեպտեմբեր ասմվա հիմնական անելիքները: Քննարկումներին սելեկտորային-տեսակապային տարբերակով միացել են նաև բանակային մյուս զորամիավորումների, ինչպես նաև` հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ փոխգործակցության շրջանակում, ՊԲ հրամանատարական կազմը:




Լրահոս