Կմեծանա գազի բալոնների շահագործման անվտանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության օրենսդրական համալիր լուծման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համալիր լուծումներն ուղղվելու են Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը:

Այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը օրենսդրական փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ օրենքների ցանկը և առաջարկվող փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները կներկայացնի կառավարություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է այս ոլորտում պատկան մարմինների՝ ՀՀ տրանպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների պատշաճ կատարման, լիազորությունների սահմանազատման կարևորությունը :

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ն (ՕԿԱԿ) ուսումնասիրել և առաջարկություններ է ներկայացնել էներգետիկայի և բնական պաշարների ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի «ՀՀ տարածքում հեղուկ գազի լցավորման շարժական կայանների անվտանգ շահագործման կարգը հաստատելու մասին» համապատասխան որոշումը:




Լրահոս