Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ «Պանտերա» պահնորդական ընկերության անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Դեպքից օրեր անց ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ Վանիկ Թանգամյանի որդին` Հարություն Թանգամյանը: Ըստ նախնական տեղեկությունների` ծեծի մասնակիցները եղել են 7 հոգի: