Քիշնևի կենտրոնում արդեն չորրորդ օրն է շարունակվում են խաղաղ բողոքի ցույցերն ընդդեմ գործող իշխանությունների: Շուրջ 1000 մարդ այս գիշեր կրկին հավաքվել է կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղակայված են վրանները:
Մեկ գիշերում վրանային քաղաքը մեծացել է ևս 250 վրանով, մարդկանց հոսքը չի դադարում, ցուցարարներին ջուր ու տաք ուտելիքներ են բերում: Առավոտյան ցուցարարների թիվը նվազել է, սակայն նրանք խոստանում են վերադառնալ կեսօրին ու երեկոյան: Ցուցարարները պատրաստվում են բողոքել այնքան, մինչև որ երկրի ղեկավարությունը չկատարի DA քաղաքացիական հարթակի պահանջները:
Բողոքի ցույցի մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Նաստասեն լրագրողներին հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, հրաժարվելով ցուցարարների կոնտակտային խմբի հետ երկխոսությունից, մեծ սխալ է թույլ տվել: