Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ 38-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն այսօր Լաս Վեգասում ռինգ դուրս կգա: Showtime հեռուստաալիքով PPV շոուի շրջանակներում նա կհանդիպի կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 31-ամյա ամերիկացի Անդրե Բերտոյի հետ:
Այս մենամարտում Sportingbet բուքմեյքերական ընկերությունը առավելություն է տալիս Մեյվեզերին, որի վրա խաղադրույքներն արվում են 1.01 հաշվարկով, մինչ դեռ Բերտոյի հաղթանակի գործակիցը կազմում է 13.0: