Թուրքիայում ավիահարվածների հետևանքով 5 քուրդ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում օդային օպերացիայի հետևանքով ոչնչացրել են Քրդստանի աշխատավոր կուսակցության 5 զինյալի: Այս մասին այսօր ասվել է  Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռազմական օպերացիա է իրականացվել Հաքքարի նահանգի Դագլըջայի շրջանում: Ոչնչացվել է վառելանյութի պահեստը, որը պատկանել է ահաբեկչական կազմակերպությանը (Քրդստանի աշխատավոր կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական): Զոհվել է 5 ահաբեկիչ»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս