Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ լրատվական բաժնից, սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի նախկին կենդանաբանական այգու մոտակայքում այրվել է 400 քմ, Մոլդովական փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում գտնվող թիվ 102 մանկապարտեզի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 8 շենքի հարակից` 1.5 հա, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի «Գեյլառ» կոչվող հանդամասում` 5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Գոծադիր կոմիտեի» մոտակայքում` 1500 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը` 3500 քմ, Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք:




Լրահոս