Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության և հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության որոշման վերաբերյալ ազգային դասընթաց:
ՀՀ առողջապահության նախարարությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած դասընթացին մասնակցում են 8 միջազգային փորձագետ: Դասընթացի նպատակն է բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ առողջապահական ոլորտի մասնագետների իրազեկվածությունը, ինչպես նաև ներկայացնել հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության որոշման լաբորատոր հետազոտման միջազգային մեթոդաբանությունը:
Միջոցառմանը կմասնակցի շուրջ 100 մասնակից (մանրէաբաններ, համաճարակաբաններ, վարակաբաններ, վիրաբույժներ, այլ մասնագետներ) տարբեր բժշկական կազմակերպություններից և շուրջ 40 առողջապահական ոլորտի մասնագետներ մարզերից: Դասընթացը կունենա նաև լաբորատոր մաս, որին մասնակցելու են շուրջ 40 կլինիկական մանրէաբաններ: