Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Համենայնդեպս, մեր աղբյուրները Մարգարյանին տեսել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ մտնելիս: Ենթադրվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման պաշտոնական մասից հետո: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Հրապարակման ենթակա բոլոր հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք»,-ասաց Ուրիխանյանը: Հարցին, թե փաստորեն, նման հանդիպում եղել է, ուղղակի հրապարակման ենթակա չէ, Ուրիխանյանը նշեց. «Ո՛չ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ