Լևոն Հայրապետյանը, ով սեպտեմբերի 16-ին է ազատվել տնային կալանքից, հայտարարել է, որ այս ամիսների ընթացքում իրեն որևէ հարցաքննության չեն կանչել:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով: Նրա խոսքով՝ եթե իր առողջությունը ների, ապա ինքն անպայման կհասնի հաղթանակի ու կապացուցի իր անմեղությունն ու ճշմարտացիությունը: «Ղարաբաղցիները չեն հանձնվում ոչ մեկին»,- նկատում է նա: