168 ժամ. Ժառանգության փոխնախագահը հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած կուսակցությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ և նրանց առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, և չի բացառվում, որ առաջիկայում “ժառանգության” առանցքի շուրջ ձևավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի միայն այնպիսի նախընտրական դաշինքի ձևավորմանը, որի առանցքը ԲՀԿ-ն է: Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կարող է հաջողվել “Ժառանգությանը”:




Լրահոս