Արդեն հայտնի է “Հայ ազգային կոնգրես” կուսակցության հիմնադիր համագումարի օրը. այն տեղի է ունենալու ապրիլի 13-ին: Առայժմ, սակայն, որոշված չէ համագումարի անցկացման վայրը. ՀԱԿ-ն այնքան էլ հակված չէ համագումարն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում, քանի որ պատվիրակների քանակի համեմատ այն փոքր է: “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ հիմա ՀԱԿ-ը փնտրում է դահլիճ, որը ներկայանալի ու մեծ կլինի:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրթերթի այսօրվա համարում