Ձերբակալվել են թմրամոլ հայ ամուսիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լա Քրեսենթա-Մոնթրոզե շրջանում թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են հայ ամուսիններ: Ոստիկանները մգեցված ապակիների պատճառով կանգնեցրել են 34-ամյա Սեւակ Մեսրոպյանի ավտոմեքենան: Մեսրոպյանն իրավապահներին պատմել է, որ ինքը հանացավոր խմբավորման անդամ է եղել, գողության համար ձերբակալվել է եւ վերջերս է պայմանական վաղաժամ ազատ արձակվել: Ավտոմեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները մետամֆետամին տեսակի թմրադեղ են հայտնաբերել եւ մի լուսանկար, որում Մեսրոպյանը պատկերված է եղել հրացանը ձեռքին: Ոոստիկանները խուզարկել են նրա տունը եւ հայտնաբերել  դեղատոմոսեր, որոնցում Սոֆի Մաչանջյանի անունով վիկոդին տեսակի ուժեղ ցավազրկող է դուրս գրվել: Նրանք կապ էին հաստատել դեղատոմսի վրա նշված բժշկի հետ, որն ասել էր, որ նման դեղատոմսեր դուրս չի գրել Մաչանջյանի համար: Ամուսինները ձերբակալվել են:




Լրահոս