Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 12-ին Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի հանրապետության պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև` այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:




Լրահոս