Խոշոր ավտովթար Երեվանում. կա 4 վիրավոր. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին Երևանի Արմենակյան փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Նազարյանը, վարելով ,Ֆոլցվագեն Գոլֆե մակնիշի 600 ԼՍ 03 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած ,Ֆոլցվագեն Վենտոե մակնիշի 14 ՕՍ 622 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ,Ֆոլցվագենե-ների վարորդներն ու ,Ֆոլցվագեն Գոլֆե-ի ուղևոր՝ 34-ամյա Արսեն Պողոսյանը և ,Ֆոլցվագեն Վենտոե-յի ուղևոր Հայկ Սևոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Նազարյանը աշխատում է ,Բեկորե Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ որպես գանձապահ, իսկ Վ. Սողոմոնյանը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս