Ժողովուրդ. Իշխանական համակարգում փոփոխություններ չեն նախատեսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստ վում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո: “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են` Ս. Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել: Իրենց պաշտոնում կմնան նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո) և էլի շատ նախարարներ ու առանցքային պաշտոնյաներ: “Ժողովուրդ”-ն իր ստացած տեղեկությունը ճշտել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը, ըստ էության, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը. “Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունը ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռևս այդ հարցը չկա: Թե ինչպիսի փոփոխություն կլինի, դա նախագահի մենաշնորհն է, և չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք”:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս