Ժողովուրդ. Ծառուկյանը, Ալեքսանյանն ու Կարապետյանը միասին գնում են Դուբայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ` հանգստանալու: Ընդ որում զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով և կրկին` ընտրություններից առաջ: Թերթը հիշեցնում է, որ տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, և մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում: Այնուամենայնիվ “Ժողովուրդ”-ը փորձել է Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: “Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը”,-ասել է խոսնակը:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս