«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Ր. Հովհաննիսյանի հետ, որն ասաց. «Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր ընտանիքի կողքին է եղել, եւ ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է՝ համագումարի համար հայրս եւ մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղո՛ւմ կատարեք, թե որտեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ