ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի մեծամասնության հեղինակը ոչ թե ԱԺ պատգամավորներն են, այլ կառավարությունը: Ներկայում ԱԺ օրակարգում ընդգրկված 169 նախագծերից 119-ի` 70 տոկոսի հեղինակը կառավարությունն է, 16-ը` նախագահականի ներկայացրած միջազգային պայմանագրերն են, եւ միայն 34 օրինագիծ է, որի հեղինակները ԱԺ պատգամավորներն են: Սակայն սա չի նշանակում, որ ԱԺ պատգամավորները պասիվ են իրենց գործունեության մեջ. պարզապես նրանց ներկայացրած նախագծերը չեն ընդգրկվում օրակարգ, քանի որ դրանց մեծամասնության վերաբերյալ կառավարությունը պարզապես բացասական կարծիք է տալիս` տորպեդահարելով դրանք: Փոխարենը որոշ ժամանակ անց կրկին ինքն է ներկայացնում նման բովանդակությամբ նախագիծ` իրեն ձեռնտու պայմաններով ու դրույթներով: Ահա թե ինչու վերջին շրջանում ԱԺ ընդունած օրենքները «խփում» են մարդկանց գրպանին:
ԱԶԳԱՅԻՆ ԿՈՃԱԿՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ