Ապրիլի 21-25 կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ իսկական ՀՀԿ-ական խրախճանք է սպասվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս նստաշրջանին մեկնելու է միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր երկու երիտասարդ գործընկերուհիների՝ պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Կարապետյանի հետ: Բանն այն է, որ հայկական պատվիրակության մյուս անդամները Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով չեն մեկնի Ստրասբուրգ. ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը միգուցե գլխավորի ՀԱԿ շտաբը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի վրա դրված է քարոզարշավի գաղափարական կազմակերպչական գործառույթը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հավանաբար կգլխավորի ավագանու ցուցակը, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ զբաղված է հեղափոխական գործունեությամբ: Արդյունքում՝ Դ. Հարությունյանն իր երիտասարդ գործընկերուհիների հետ կհայտնվի երանելի վիճակում. Ստրասբուրգում նրանք ընդդիմախոսներ չեն ունենա եւ կփորձեն անել այն, ինչ ուզեն:
ՀՀԿ-ԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ