ԿՀՐԱԺԱՐՎԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արթիկի գաղութի կալանավոր Արթուր Այվազյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: armlur.am-ը տեղեկացնում է, որ 11 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Այվազյանը հացադուլ է հայտարարել: Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբոր` Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ համարում է քաղբանտարկյալ: Մալախ մականունով հայտնի կալանավորը մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատվելը` դատի տալով «Արթիկ» ՔԿՀ վարչական հանձնաժողովին: Այսօր՝ ժամը 15:30-ին, նրա հերթական դատավարությունն է Շիրակի մարզի վարչական դատարանում, որտեղ կալանավորը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:




Լրահոս