«Ինձ բացարձակապես դժվար չէ Սահմանադրական դատարանում հանդես գալ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ»,-NEWS.am-ին ասել է ՀՀ արդարադատության նախարար, Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դժվար չէ ՍԴ-ում լինել «Ժառանգության» ներկայացուցիչների ընդդիմախոսը, որի հիմնադիր անդամն է ինքը: Թովմասյանը նաեւ ասել է, որ ինքը մեծ ներդրում ունի «Ժառանգության» ծրագրի եւ կանոնադրության ստեղծման հարցում: «Այդ կուսակցությունում ես շատ մտերիմներ ունեմ: Չլինելով կուսակցության անդամ՝ 2003-ին ես պաշտպանել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին դատարանում»,-ընդգծել է Թովմասյանը:
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ