ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ավարտից որոշ ժամանակ անց՝ ժամը 12:00-ի սահմաններում, կառավարություն եկավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագոն): Նա գնաց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելու: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, թե ինչպես է գործադիրի շենք մտնելուց առաջ Խաչատրյանի օգնականը նրան փոխանցում ինչ-որ գունավոր թղթիկներ, որոնք վերցնելուն պես Խաչատրյանն արագ քայլերով բարձրացել է վեր: Մեկ ժամից ավելի նա մնացել է վարչապետի աշխատասենյակում: Փորձեցինք պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանից պարզել, թե Խաչատրյանն ինչ նպատակով է հանդիպել վարչապետի հետ եւ ինչ զրույց է ունեցել: Մամլո խոսնակն ընդամենն ասաց, թե դա նախապես ծրագրված աշխատանքային հանդիպում է եղել:




Լրահոս