«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանը իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով: Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երեւանում: Սխալ է նաեւ տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով»: Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ