Պաղեստինական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հասան Յուսեֆը ձերբակալվել է իսրայելացի զինվորականների կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին: Նա մեղադրվում է ներկայիս ահաբեկչական ալիքի բարձրացմանը նպաստելու մեջ:
«Անցած գիշեր Իսրայելի պաշտպանական բանակի ուժերը անվտանգության ուժերի հետ համատեղ ձերբակալել են Հասան Յուսեֆին` ՀԱՄԱՍ շարժման առաջնորդին»,- հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Զինվորականները պնդում են, որ «Յուսեֆն ակտիվորեն սադրել ու հրահրել է ահաբեկչությունը, հրապարակավ խրախուսել է իսրայելացիների վրա հարձակումը»:
Յուսեֆը համարվում է ոչ միայն քաղաքական առաջնորդ, այլ նաև ՀԱՄԱՍ շարժման հիմնադիր: