Դորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ադրբեջանական «Գաբալա»-ի նկատմամբ:
30-րդ րոպեին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գեղեցիկ բացեց հաշիվը: 37-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Օբամեյանգը:
2-րդ րոպեին Օբամեյանգը նաև ձեւակերպեց հեթ-տրիկ, ինչին տանտերերն ավելացված ժամանակում պատասխանեցին բրազիլացի Դոդոյի խփած գոլով:
Հիշեցնենք, որ Հներիխ Մխիթարյանը Բաքու չէր մեկնել:
Եվրոպայի լիգա, երրորդ տուր
C խումբ
«Գաբալա» (Ադրբեջան) – «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 1:3
Դոդո, 90+3 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 30, 37: 73
ՊՍՕԿ (Հունաստան) – «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 23:05-ին