ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի փակ ընդունելության ժամանակ իրեն երկաթյա թևերով աղավնի է անվանել:
Ինչպես փոխանցում է «Коммерсантъ» թերթը՝ այսպիսով նա պատասխանել է ֆորումի մասնակիցներից մեկի հարցին՝ բազե՞ է նա, թե՞ աղավնի:
«Ես աղավնի եմ, սակայն երկաթյա հզոր թևեր ունեմ»,-հայտարարել է Պուտինը: «Коммерсантъ»-ը նշում է նաև, որ պատասխանի ժամանակ նա նույնիսկ թափահարել է ձեռքերը՝ ցույց տալով այդ թևերի լայնությունը:
Բացի այդ, փակ ընդունելության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Մինսկի համաձայնագրերից: «Մենք կաջակցենք այդ համաձայնագրերը մինչև վերջ, մինչ դրանք ամբողջովին իրականացվեն, իսկ ինչ վերաբերում է Պյոտր Պորոշենկոյին, ապա ես առաջինն էի, ով նրան աջակցեց: Եվ հետագայում ևս կաջակցեմ»,-նշել է Պուտինը:
«Վալդայ» ֆորումը տեղի է ունեցել Սոչիում հոկտեմբերի 19-22-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան