ՀԱԿ-ՈՒՄ ԿՌԻՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ մյուս պատգամավորների միջեւ լարված հարաբերություններ են: Բանն այն է, որ կիրակի օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստվերային կառավարության կազմավորման իր առաջարկի ժամանակ հնչեցրել էր նաեւ ՀԱԿ պատգամավորներից մի քանիսի անունները: Այս հանգամանքը, սակայն, դուր չի եկել ՀԱԿ մյուս պատգամավորներին, որոնք առանց այդ էլ Նիկոլի հետ առաջվա ջերմությամբ չեն շփվում: Ավելի ուշ նրանք նման ակնարկներ են արել արդեն լրագրողների հետ ճեպազրույցում: ՀԱԿ պատգամավորներից Գագիկ Ջհանգիրյանն ասել է. «Չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանը կամ Ստեփան Դեմիրճյանը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց անունները հնչեն Ազատության հրապարակում»: Ի դեպ, Ջհանգիրյանի անունը Նիկոլի ցուցակում չկար:




Լրահոս