«Հենարան»-ի հաղորդմամբ` երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել հարկային տեսչության Սիսիանի բաժնի պետ Նաիրի Բախշյանի եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ականատեսների՝ հարկայինի պետը Սիսական փողոցում կանգնեցրել է մի ավտոմեքենա եւ վարորդին հարցրել, թե ինչու է արագությունը գերազանցում: Քաղաքացին հարկայինի պետին շատ հանգիստ պատասխանել է, որ նա «գայիշնիկ չէ, եւ իր գործը չէ»: Այս պատասխանից հետո Բախշյանը ապտակել է վարորդին, վերջինս էլ «տակ չի մնացել» եւ պատասխանել է հարկայինի պետին: Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի դատախազի տան դիմաց:
ՀԱՐԿԱՅԻՆԻ «ՃՈ» ՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ