ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, բայց աշխատում է ՀՀ-ում, նա կարո՞ղ է մասնակցել կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչին:
Աիդա Բարսեղյան 
(42 տարեկան, տնային տնտեսուհի) 
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ու Հայաստանի Հանրապետությունում, ստանում է բազային եկամուտ, այսինքն՝ աշխատում է ՀՀ-ում գրանցված ընկերությունում եւ ստանում է եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ կամ այլ եկամուտ, ապա նա պարտադիր կարգով պետք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին: Եթե օտարերկրացին աշխատում է դիվանագիտական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում, որտեղից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման եկամտային հարկով, ապա նա պարտավոր չէ մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Ցանկության դեպքում 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված օտարերկրացին կարող է պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցել կամավորության սկզբունքով:
ՀՀ սոցիալական ապահովության 
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր սկզբունքով թերեւս քչերը կհամաձայնեն իրենց եկամուտներից կենսաթոշակային մասհանում կատարել, առավել եւս այն տարիքի քաղաքացիները, որոնք 1974 թվականից հետո են ծնվել, եւ նրանց կենսաթոշակային տարիքը դեռ հեռու է:




Լրահոս