Իսպանիայում Սարագոսա քաղաքի մոտ չեխական ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի զորավարժություններին. փոխանցում է РИА Новости-ն:
«Ուղղաթիռում անձնակազմի 5 անդամ և 11 զինծառայող է գտնվել: 5 զինծառայող վնասվածքներ են ստացել, ովքեր հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է չեխական Ceske noviny կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Դեպքի հետաքննության համար Իսպանիա է մեկնել Չեխիայի պաշտպանության նախարարության հանձնաժողովը:
ՆԱՏՕ-ի զորավարժություները, որոնք կավարտվեն նոյեմբերի 6-ին, անց են կացվում Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարածքում, Միջերկրական ծովում և Ատլանտյան օվկիանոսում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան