Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալն ու կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել են մարզումները թիմի հետ, որը նախապատրաստվում է Պրիմերայի 11-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը:
Բեյլը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, որը կայացել է հոկտեմբերի 17-ին, իսկ Կարվախալը չի խաղացել հոկտեմբերի 4-ից:
Հիշեցնենք, որ «Սևիլիա» – «Ռեալ» հանդիպումը կայանալու է կիրակի՝ նոյեմբերի 8-ին: