Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գմամ քաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակը ռուսական ավիացիայի և տեղի աշխարհազորայինների մասնակցությամբ իր վերահսկողության տակ է առել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գմամ քաղաքը, որը գտնվում է Լաթաքիայից դեպի հյուսիս-արևելք 25 կմ հեռավորության վրա, փոխանցում է РИА Новости-ն:

Ահաբեկիչների դիքերի ոչնչացման համար կիրառվել են 250-կիլոգրամանոց ռումբեր:

Ռազմավարական կարևոր քաղաքից կարելի էր վերահսկել թուրքական սահմանի և սիրիական Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի մոտ ճանապարհը, որը կարևոր նշանակություն ունի: Ճանապարհը տանում է դեպի Իդլիբ և Հալեպ խոշոր քաղաքներ:

Նշվում է, որ ռուսական ավիացիայից տուժել է ուժայինների հրետանին:

Հոկտեմբերի սկզբին սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Գմամում, սակայն «Ջեբհատ ան-Նուսրա»-ի ուժայինները կրկին զավթել էին այն: Այժմ սիրիական բանակը պատրաստվում է առաջ շարժվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս