Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ՝ այսօր տեղի է ունենում խորհրդարանի արտահերթ նիստ:
Կառավարության նախաձեռնությամբ գումարվող նիստի օրակարգում մոտ վեց տասնյակ հարցերի թվում ընդգրկված են փոփոխություններն ու լրացումները Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում՝ երկրորդ ընթերցմամբ, սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքում:
Նիստի ընթացքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: