Սաակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու մասին ծանուցագիր է հանձնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՔՕ 4 հոդվածներով հետախուզության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին է հանձնվել վրացական քաղաքացիությունից զրկելու մասին ծանուցումը. փոխանցում է Взгляд.ru-ն:

Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

«Վրաստանի օրենքների համաձայն` այժմ նա 4 շաբաթվա ընթացքում պետք է հաստատի իր դիրքորոշումը»,-հայտարարել է նա:

Վրացական օրենքների համաձայն՝ քաղաքացին չի կարող լինել երկու երկրների քաղաքացի:

«Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որոշում կընդունի Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին, նա ոչ ոքի թույլ չի տա խախտել վրացական օրենքները»,-ավելի վաղ հայտնել էր խոհրդարանի քարտուղարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս