ՀՀԿ-ն ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին արգելե՞լ է խոսել. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ապարանցի Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ից զգուշացրել են՝ չխոսել: Երեկ, երբ փորձեցինք նրա սիրած թեմայից՝ գյուղատնտեսությունից հարցեր ուղղել իրեն, թե ինչպես է ստացվում, որ ասում եք՝ գյուղերում հողը «հիվանդ է» քաղցկեղով, իսկ գյուղացիները դա հերքում են, պատգամավորը ոչինչ չասաց, միայն առաջարկեց գնալ եւ ուսումնասիրել տեղում:

Ախր արդեն ուսումնասիրել են, եւ գյուղացին հայտարարում է, որ Դուք սխալ եք: Էշերի արձանիկների հավաքորդ (կոլեկցիոներ), ցուլերի «մասնագետ» պատգամավորն արագացրեց քայլերը՝ քթի տակ ինքն իրեն խոսելով. «Պիտի ասեն-խոսեն, ծախեն, մարդիկ պիտի ապրե՞ն, թե՞ չէ»:

Միջանցքում հանդիպելով ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների, մոտեցավ, բարեւեց, վերջիններս էլ, դիմելով նրան, նետեցին. «Քեզ չե՞նք ասել՝ չխոսես, հարցազրույց չտաս»:

«ՀՀԿ-ն Ձեզ արգելե՞լ է խոսել»,-հարցրի: Լռության ուխտ «կապած» Լյովա Խաչատրյանը ջղաձգվեց ու կրկին ասաց. «Գնացեք ուսումնասիրեք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս