ՀՀ ՊՆ համակարգում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման և այլ հարակից ոլորտներում իրականացվող գործունեության ծավալի աճով պայմանավորված,աշխատանքների համակարգման ու համադրման, դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման, մարդու իրավունքների և բարեվարքության արժեհամակարգերի վրա խարսխվող կառավարման մշակույթի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն»:
Կենտրոնի հիմնական լիազորություններն են պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ղեկավարման էթիկայի փոփոխության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն ու համադրումը՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության ու ԲՈՒՀ-երի հետ համագործակցությամբ։
Կենտրոնի ղեկավարումն իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնականիպաշտոնին է նշանակվել քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալեքսանդր Ռոբերտի Ավետիսյանը։