ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե կոնկրետ ինչպիսի տույժերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքացիական ծառայողն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից (աշխատանքից):

Գարուշ Սահակյան (43 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ`
ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը,
բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը,
գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, տպավորությունը, թե քաղծառայողին աշխատանքից ազատելն անհնար է, թյուր է: Ինչպես տեսնում ենք, օրենքն ուղիղ հինգ պայման է նախատեսում քաղծառայողին աշխատանքից ազատելու համար:




Լրահոս