Եվրամիությունը դատապարտում է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Մենք բոլորս շոկի մեջ ենք: Մենք` եվրոպացիներս, աշխարհի բոլոր լավ մարդիկ շոկի մեջ ենք նախորդ գիշեր Ֆրանսիայում տեղի ունեցածից: Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք: Հայտնում ենք մեր ցավակցությունները զոհերի հարազատներին, և ֆրանսիական իշխանությունների կողքին ենք դեպքի պատճառները քննելու և հանցագործներին գտնելու հարցում:
Մենք կաջակցենք Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում: Մենք միասնական ենք որպես միջազգային հանրություն ահաբեկչության դեմ պայքարում: Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել», «Արմենպրես»ի փոխանցմամբ`նշեց Պյոտր Սվիտալսկին: