Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, փոխանցում է Lifenews-ը:
Երկրի ղեկավարը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները «պատերազմական ակտ» է անվանել: Նա նաև հավելել է, որ ահաբեկչություններն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Փարիզի ահաբեկչությունները պատերազմական ակտ է: Եվ երկիրը պետք է համապատասխան որոշումներ ընդունի»,-հայտարարել է Օլանդը:
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը արտահերթ համագումար կանցկացնի նոյեմբերի 16-ին, երկուշաբթի օրը:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան