ԿԵՑՑԵ՛ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը ՀՀԿ-ականների համար մեծ տոն է: Համենայնդեպս, նման ինքնախոստովանությամբ է հանդես եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` կոչ անելով հասարակությանը եւս այդ օրն ընկալել որպես տոն: «ՀՀ նախագահի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությունը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ընկալվի որպես տոն»,-ասել է ՀՀԿ-ական տիկինը` հավելելով, որ շատ կարեւոր է` երդմնակալության արարողության ընթացքում Ս. Սարգսյանին ժողովուրդն ուղեկցի լավ տրամադրվածությամբ: Թեեւ ասում են` քծնանքը եւս պետք է չափ ու սահման ունենա, բայց դա ՀՀԿ-ականների համար չէ: Իսկ ՀՀԿ-ական տիկնոջ խոսքերից կարելի է ենթադրել` կամաց-կամաց վերադառնում են անհատի պաշտամունքի խորհրդային հին ու բարի ժամանակները, երբ ողջ ժողովուրդը պարտավոր էր ցնծալ իր առաջնորդի հաջողություններով: Այլ կերպ ասած` «Ленин всегда с нами, Ленин всегда молодой»:




Լրահոս